Դրվել է Աբու Դաբիում Հայաստանի դեսպանատան հիմնաքարը 3 հոկտեմբերի 2005 - 07:34 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբրի 1-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նույն օրը Վ.Օսկանյանի մասնակցությամբ Աբու Դաբիում հանդիսավոր կերպով զետեղեց Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի հիմնաքարը, որը գտնվում է մայրաքաղաքի օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների թաղամասում: ՀՀ դեսպանության շենքի նախագիծն արդեն պատրաստ է եւ շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները: ԱՄԷ կողմից Հայաստանի դեսպանության համար հողամասը հատկացվել է ՀՀ նախագահի 2002թ. գարնանը Էմիրություններ կատարած այցի ժամանակ: Հայաստանի կառավարությունն իր հերթին տարածք է հատկացրել Երեւանում ԱՄԷ դիվանագիտական ներկայացուցչության համար: Պաշտոնական այցի ընթացքում նախատեսված են նախարար Օսկանյանի հանդիպումները Միացյալ Արաբական էմիրությունների ղեկավարության հետ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |