ԼՂՀ անկախության ճանաչման շանսեր կան

ԼՂՀ անկախության ճանաչման շանսեր կան

PanARMENIAN.Net - «Անշուշտ, շանսեր կան, որ որևէ պետություն կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Վստահ եմ, որ վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդառնա միջազգային հանրության լիիրավ անդամ, որպես նրա ճանաչված անդամ:

Բնականաբար, նման աշխատանք տարվում է: Մենք դա չենք թաքցնում: Դա մեր դիրքորոշումն է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ճանաչվի: Եվ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը թույլ կտա առավել բարենպաստ պայմաններ ստեղծել Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև առկա հակամարտության կարգավորման համար»,-հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին:

Նա նաև նշել է, որ եթե Հայաստանը չի ճանաչում ԼՂՀ անկախությունը, ապա նա, որպես ԵԱՀԿ ՄԽ պատասխանատու անդամ, որպես կողմ, որ անմիջական մասնակցություն ունի հակամարտության կարգավորմանը, պահպանում է իր հավատարմությունը այն սկզբունքներին ու գաղափարներին, որոնք կարգավորման հիմքում են: «Ճիշտ է, բանակցային գործընթացին կնպաստի Լեռնային Ղարաբաղի ճանաչումը ոչ միայն Հայաստանի, այլ նաև միջազգային հանրության այլ անդամների կողմից»,-ասել է Կարեն Միրզոյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---