Ադրբեջանը խոսում է շանտաժի ու սպառնալիքի անընդունելի լեզվով

Ադրբեջանը խոսում է շանտաժի ու սպառնալիքի անընդունելի լեզվով

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունն իր արտաքին քաղաքականության մեջ ելնում է առաջին հերթին իր բնակչության շահերից, իր երկրի շահերից: Այդ մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը: Նա նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ոչ միայն Հայաստանի քաղաքական կուսակցությունների հարցն է: «Դա առաջին հերթին Հայաստանի բնակչությանը, ողջ հայությանը հետաքրքրող հարց է: Եվ այդ հարցում մինչ օրս մենք չենք ունեցել տարակարծություններ քաղաքական պատճառներով, քանի որ դա համազգային գաղափար է»,-ասել է Միրզոյանը:

Նա նաև նշել է, որ նույնիսկ եթե Ադրբեջանում կան ուժեր, որոնք կողմ են ԼՂՀ հետ հարաբերությունների կարգավորմանը, կարծում եմ, նրանց շատ հմտորեն թաքցնում են: «Այսօր Ադրբեջանից հորդում է սպառնալիքների հոսք, բռնության տարրեր պարունակող բառերի հոսք, շանտաժի տարրեր: Այս լեզուն, այս մոտեցումը, բնականաբար, բացարձակապես անընդունելի է: Եվ այստեղ առաջին հերթին իր դերն ունի այն շեմը, որ դրել է Ադրբեջանի այժմայն ռեժիմը իր նախագահի գլխավորությամբ: Այսինքն, երբ սպառնալիքների ու շանտաժի լեզվով խոսում են նախագահն ու նրա ներկայացուցիչները, բնականաբար, ընդդիմությունը աշխատում է գերազանցել նրանց այդ այլատյացության, հայերի ու ամեն հայկականի հանդեպ ատելության շրջանակներում»,-ասել է Կարեն Միրզոյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---