Շահան Քանդահարյան. Լիբանանահայություն - Արցախ համագործակցությունը և ադրբեջանական անհանգստությունը 4 մարտի 2013 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության փոխվարչապետի այցելությունը հավելյալ հանգամանք և տարողություն է ապահովում Լիբանանում Արցախի ազատամարտի 25-ամյակի առիթով կազմակերպված ձեռնարկների եզրափակիչ հավաքին: Այս մասին իր հոդվածում գրում է «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: Իր հոդվածում նա մասնակվորապես նշում է. Սումգայիթի զոհերի հիշատակի հարգումը, արցախյան ազատամարտին ընկած նահատակների գերազանց նվիրման հավաքական արժևորումը, Արցախի ծանոթացումը երիտասարդությանը և ուսանողությանը, զուգահեռ` վերաբնակեցման աշխատանքների և ներդրումային դաշտի կայացման նկատելի մասնակցությունը այս գաղութի Արցախ - լիբանանահայ գաղութ կապի առավել սերտացման և մանավանդ հայրենաշեն ծրագրերի գործնական մասնակցության կարևոր փաստերն են: Այս բոլորը անշուշտ ներազգային առաջադրված մթնոլորտի ստեղծմանն առընթեր քաղաքական ուղղվածություն գծող նախաձեռնություններ են և իբրև այդպիսին հեռանկարային առումով՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը նպաստող երևույթներ: Լիբանանյան իրականությունը թե՛ քաղաքական և թե՛ կրոնական պայմանների առումով, տարբեր է: Ուրուգվայի, Միացյալ Նահանգների, Ավստրալիայի, Եվրոպայի և Կանադայի կողմից անկախության ճանաչման ուղղությամբ երևացող նախադրյալների, ամենայն հավանականությամբ, որոշ ժամանակի համար պիտի չհանդիպենք այստեղ: Չմոռանանք, որ Լիբանանը թեժ պայմաններ ապրող միջին արևելյան երկիր է, որ թե՛ շրջանային և թե՛ տեղական առումներով սուր և անմիջական ձևով մարտահրավերների դեմ հանդիման կանգնած է: Ավելի մասնակի. Լիբանանը իսլամական վեհաժողովներին մասնակցող երկիր է, որտեղ Բաքուն ներկայացնում է առավել հակահայ և Արցախի պատմությունը նենգափոխած բանաձևերի և որոշումների նախագծեր. քաղաքական իրատեսությունը հուշում է, որ նման բանաձևերի քվեարկությանը ձեռնպահ մնալը կամ քվեարկությանը չմասնակցելը ինքնին արդեն որոշ առավելություն է հայկական կողմի համար: Արցախի ազատամարտին մասնակցությունը, խրամատների մեջ Հայաստանի և Արցախի զինվորների կողքին լիբանանահայ երիտասարդի ներկայությունը և նահատակությունը, երիտասարդական անընդմեջ և ավանդություն դարձած գործուղումները, դպրոցաշինության մասնակցությունը, վերաբնակեցման ծրագրերի առաջադրումն ու դրանց ժողովրդականացումը, և ներդրումային դաշտի համագաղութային ձևաչափով մասնակցությունը, բոլո՛րը ի վերջո ազատ ու անկախ Արցախի կայացմանը նպաստող անշրջանցելի ազդակներ են, որոնք անշուշտ արժանանում են Արցախի պետության բարձրաստիճան պաշտոնատարների ուշադրությանը: Արցախի Հանրապետության նախագահը, վարչապետը, փոխվարչապետն ու բարձրաստիճան պաշտոնատարները` նախարարներ, վարչության պետեր, բոլորը տարբեր առիթներով շեշտել են այս երևույթների կարևորությունը պետականաշինության, բնակեցման և, առհասարակ, Արցախի զարգացման աշխատանքների մեջ: Այս բոլորը անշուշտ աննկատ չեն անցնում Բաքվի իշխանությունների ուշադրությունից: Համատեղության կարգով Սիրիայում և Լիբանանում Ադրբեջանի դեսպանը մնայուն կայք է հաստատել Լիբանանում: Մինչ այժմ լիբանանահայ գաղութ-Արցախ համագործակցության ներկա աշխուժությունը, որ բնականաբար անհանգստացնում է Բաքվին և նրա ներկայացուցչին, անարձագանգ է մնացել: Պարզ է, որ այս պահին նա որդեգրել է լուռ հետևելու և չհակազդելու մարտավարություն: Իհարկե, սա չի նշանակում, որ թուրքականի կողքին մենք ադրբեջանական գործոնի հետ ևս զբաղվելու պատճառ չպիտի ունենանք: Լիբանանյան մամուլ սպրդող և «անջատողական հայերի» կամ «Խոջալուի» մասին նշումներ կատարող լիբանանցի լրագրողների փորձերը կրկնվելու հիմքեր և պատճառներ ունեն: Հիմնախնդրի ապակրոնականացումը և ցեղային մաքրազտման միտումները բացահայտելը հայկական կողմի առջև ծառացող խնդիրներ են: Այս պայմաններում նման առաջադրանքների իրականացումը հեշտ չի թվում: Շրջանում և երկրում ադրբեջանական շարժումներին հետևելու մեքենականության և բաժանմունքի ճշտումը հրամայական է՝ լիբանանահայություն - Արցախի Հանրապետություն բազմակողմանի համագործակցություններին առավել թափ տալուն զուգահեռ, ասվում է հոդվածում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |