Պ.Հայրիկյանին հնարավոր է տեղափոխեն արտերկիր. Բուժումն արդյունք չի տալիս

Պ.Հայրիկյանին հնարավոր է տեղափոխեն արտերկիր. Բուժումն արդյունք չի տալիս

PanARMENIAN.Net - Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու, մահափորձի ենթարկված Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը վատանում է, վերքը չի լավանում և նրան հնարավոր է տեղափոխեն արտերկիր` լիարժեք բուժման: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԱԻՄ արտաքին կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանը:

Նա նշեց, որ Պարույր Հայրիկյանին արտերկիր կտեղափոխեն, եթե բուժման կուրսերը արդյունք չտան: ԱԻՄ առաջնորդը փետրվարի 28-ին տեղափոխվել է «Կարմիր Խաչի» հիվանդանոց, որտեղ 8 տարբեր տեսակի կուրսեր է ստանում, սակայն դրանք դեռևս արդյունք չեն տալիս: «Հայաստանում ավելի լավ տեղ չկա, որ այդ ներվային վնասվածքները վերականգնեն: Առողջապահության նախարարությունից էլ խորհուրդ են տվել, որ արտերկրում շարունակի բուժումը»,- ասաց Կարո Եղնուկյանը:

Նրա խոսքով` Պարույր Հայրիկյանը ցավերից հաճախ չի կարողանում քնել, ցավազրկողները չեն օգնում, բղավելու աստիճան ուժեղ ցավեր են լինում, իսկ ցուցամատը, որ նախկինում կարողանում էր շարժել, այժմ չի շարժվում:

Ըստ Կարո Եղնուկյանի` հաճախ շահարկվում է այն թեման, որ եթե չէր առողջացել, ապա առաջին օրը թող վեր չկենար, կարող էր սպասել մինչև առողջանար, հետո ոտքի կանգներ: «Դա եղել է իր կամքի ուժի շնորհիվ: Նա հայտարարում էր, պետք չէ վախենալ, բայց նրան ցանկանում էին շարքից հանել: Եթե նա վախենար, նրա քարոզը ջուրը կընկներ: Նա հայտարարեց` ժողովուրդ չվախենաք, ես այստեղ եմ, ձեր հետ եմ: Նա ատամները կրճտացնելով, ցավին դիմանալով, իր առողջության հաշվին արեց դա: Այսօր մենք տեսնում ենք նրա հաջողությունը ընտրություններն ամփոփելուց հետո, ժողովուրդը չվախեցավ և գնաց ընտրության»,- ասաց Կարող Եղնուկյանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---