Կորցրած հնարավորությունների ընտրություններ. Ընդդիմություն, իշխանություն և դժգոհության մեծ ալիք

Կորցրած հնարավորությունների ընտրություններ. Ընդդիմություն, իշխանություն և դժգոհության մեծ ալիք

PanARMENIAN.Net - Երկրում ստեղծված իրավիճակը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի բնորոշմամբ, իշխանության և ընդդիմության նկատմամբ վստահության ճգնաժամ է: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ փորձագետը նկատեց, որ այսօր ընդդիմության առաջ կանգնած են մի քանի մարտահրավերներ՝ ամրապնդել շարժումը և չկորցնել այս հնարավորությունը, ներկայացնել հստակ ռազմավարություն: «Մինչև այսօր մենք չգիտենք՝ ընդդիմությունն ունի՞ կոնկրետ ծրագիր: Շատ դեպքերում ընդդիմություն ասելով մենք չենք հասկանում միայն Րաֆֆի Հովհաննիսյան, քանի որ դժգոհությունը շատ ավելի շատ է»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը և նշեց, որ Հայաստանում առկա դժգոհության մեծ ալիք պայմանավորված է նաև մարտի 1-ի չբացահայտված դեպքերով:

Ըստ փորձագետի` տպավորություն է, որ իշխանությունները չեն հասկանում դժգոհության մակարդակը և կարևոր մարտահրավերը կոնսենսուսի գալն է: «Իշխանություններն առայժմ հստակ չեն արձագանքել ստեղծված իրավիճակին, նրանք իրենց վատ իրադրության մեջ են դրել՝ լրատվամիջոցներում շարելով օգտագործված ուժերին՝ Հայկ Բաբուխանյան, Արտաշես Գեղամյան, Խոսրով Հարությունյան, Շուշան Պետրոսյան, արդյո՞ք նրանք պետք է ներկայացնեն իշխանությունների տեսակետը»,- նկատեց Ռիչարդ Կիրակոսյանը:

Նրա բնորոշմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանն առաջին քաղաքական գործիչն է, ով նոր մարտավարություն ի հայտ բերեց: Նա լքեց Երևանը և գնաց մարզեր: Սա կարևոր է այն առումով, որ նա ինքը գնաց իր աջակիցների մոտ, ինչպես նաև կարևոր է, քանի որ մարզերը երկար ժամանակ ավելի անտեսված էին և ուշադրության կենտրոնում միայն Երևանն էր: «Շատ կարևոր եմ համարում, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին են կանգնած ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը: Նա դարձել է փոփոխությունների իրականացման միջնորդ, ինչպես 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանն էր»,- ասաց նա:

Ռիչարդ Կիրակոսյանը նկատեց, որ ընտրությունները պետք է լինեին ավելի ազատ և անկախ, սակայն այս ընտրությունները Հայաստանի համար կորցրած հնարավորությունների ընտրություններ կարելի է համարել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---