Հայրիկյանի բուժման համար անհրաժեշտության դեպքում կընդգրկվեն լրացուցիչ մասնագետներ

Հայրիկյանի բուժման համար անհրաժեշտության դեպքում կընդգրկվեն լրացուցիչ մասնագետներ

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր այցելեց «Գրացիա» միջազգային Կարմիր խաչի կենտրոնում բուժումը շարունակող ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանին, հետաքրքրվեց նրա առողջական վիճակով, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Մասնագետները նախարարին ներկայացրեցին Պարույր Հայրիկյանի բուժման ընթացքը։ Բժիշկների հավաստմամբ վերջին մի քանի օրում ԱԻՄ առաջնորդի առողջական վիճակի դրական տեղաշարժ է արձանագրվում. ցավերը խիստ նվազել են, ձեռքի շարժողականության ֆունկցիան վերականգնվում է, ինչի արդյունքում ընդհանուր ինքնազգացողությունը բարելավվում է։ Պարույր Հայրիկյանի վերականգնողական համալիր բուժումը շարունակվում է։

Նախարար Դումանյանը հանձնարարեց բուժման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ըստ անհրաժեշտության ընդգրկել լրացուցիչ մասնագետներ, իրականացնել լրացուցիչ հետազոտություններ և դրանց արդյունքների մասին պարբերաբար տեղեկացնել իրեն։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---