Կառավարությունում քննարկել են ֆինանսական ռեսուրսների հասանելիությանն ուղղված հարցեր

Կառավարությունում քննարկել են ֆինանսական ռեսուրսների հասանելիությանն ուղղված հարցեր

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ֆինանսական վարկավորման մեխանիզմների պարզեցմանը, տոկոսադրույքների նվազեցմանը և ֆինանսական ռեսուրսների հասանելիության մակարդակի բարձրացմանը վերաբերող խորհրդակցություն: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ֆինանսների, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների, Կենտրոնական բանկի և շահագրգիռ այլ գերատեսչությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, ասվում է կառավարության մամլո հաղորդագրության մեջ:

Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու համապատասխան առաջարկությունները, որոնց վերաբերյալ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն:

Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ղեկավարներին՝ շարունակել քննարկումները ներկայացված առաջարկությունների շուրջ և դրանք լրամշակված տարբերակով ներկայացնել հետագա քննարկման:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---