Ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ արած և փախուստի դիմած քաղաքացու գործն ուղարկել է դատարան

Ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ արած և փախուստի դիմած քաղաքացու գործն ուղարկել է դատարան

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ ոստիակնության Էրեբունու բաժնում ավարտվել է 2013թ. փետրվարի 18-ին թիվ 09/02 ընտրատեղամասում ուրիշի անձնագրով քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2013թ. փետրվարի 18-ին` ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության օրը, Հ.Գլջյանը փորձել է 09/02 ընտրատեղամասում քվեարկել ուրիշի` Վիգեն Սարգսյանի անձնագրով, ինչը, սակայն, չէր կարողացել ավարտին հասցնել` իր կամքից անկախ պատճառով, քանի որ ընտրական հանձնաժողովի անդամները հայտնաբերել էին խախտումը եւ կանխել: Հ. Գլջյանն ընտրատեղամասից դիմել էր փախուստի:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Գլջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---