Վարդան Սեդրակյանն ԱԱԾ-ո՞ւմ է. ԱԱԾ-ն այդպես էլ լռում է![]() 5 մարտի 2013 - 19:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների, գտնվում է ԱԱԾ քննչական վարչությունում: Ըստ շրջանառվող լուրերի` նրան առաջադրվում է մեղադրանք ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը պատվիրելու համար։ Վարդան Սեդրակյանի դեմ գործ հարուցելու և նրան ձերբակալելու մասին տեղեկությունները շրջանառվում են այսօր առավոտից, իսկ ԱԱԾ մամուլի ծառայությունը մինչ այս պահը որևէ տեղեկություն չի տրամադրում և համառորեն լռում է: PanARMENIAN.Net ն արդեն երեք անգամ զանգահարել է ԱԱԾ մամուլի պատասխանատու Արծվին Բաղրամյանին, ով երեք անգամն էլ հայտարարեց, որ պաշտոնապես որևէ տեղեկություն չի հաղորդելու: Հարցին, թե երբ կլինի հաղորդագրություն, ԱԱԾ մամուլի պատախանատուն ասաց` «երբ ԱԱԾ-ն հարմար գտնի» և անջատեց հեռախոսը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |