Տիգրան Ուրիխանյանի և Էդգար Բարսեղյանի գործով դատական նիստը հետաձգվել է![]() 5 մարտի 2013 - 20:17 AMT PanARMENIAN.Net - Այսօր Կենտրոն և Նորք- Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում նորից հետաձգվել է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի և բլոգեր Էդգար Բարսեղյանի գործով դատական նիստը: Նիստի հետաձգման պատճառը Տիգրան Ուրիխանյանի ներկայացուցչի բացակայությունն էր վատառողջ լինելու պատճառով: Էդգար Բարսեղյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս ընթացքում դատավորը ոչ պաշտոնապես, զուտ մարդկային առումով պարբերաբար իրենց հաշտվելու կոչեր է արել: «Դատավորը որպես մարդ է նման խորհուրդ տալիսմ, ես ասեցի, որ պատրաստ եմ լսել ցանկացած առաջարկ, իրենք էլ ասել, որ պատրաստ են: Ամեն դեպքում չգիտեմ` որքանով է դա իրատեսական»,- ասաց բլոգերը: Հիշեցնենք, որ Տիգրան Ուրիխանյանը պահանջում է, որ վիրավորանքի միջոցով իր պատիվը և արժանապատվությունը արատավորելու համար Էդգար Բարսեղյանը հրապարակային ներողություն խնդրի և որպես փոխհատուցում 1.000.000 ՀՀ դրամ բռնագանձվի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |