Ստեղծված իրավիճակի լուծումը. ԱԺ նախագահի առաջարկն ու «Ժառանգության» պատասխանը![]() 5 մարտի 2013 - 21:11 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկը հերթական ձևական քայլն է, կարծում է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ առաջարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ ստեղծել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որում կքննարկվեն բոլոր քաղաքական ուժերի առաջարկությունները: «Հերթական անգամ կքննարկեն ու այդպես էլ կմնան: 2008-ին Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներ կազմակերպեցին, ընդունեցին, որ ցուցակները պետք է հրապարակվեն, բայց որևէ կետ հետագայում կյանքի չկոչվեց: Իրենք որևէ քայլ չեն կատարելու, իսկ արտմատական փոփոխությունների համար լուրջ երաշխիքներ են պետք: Միայն դրանից հետո կարող են ինչ-որ քայլեր ձեռնարկվել»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ գլխավորել ինչ-որ հանձնաժողով, որի աշխատանքները 20 հատոր պիտի կազմեն և մնան դարակներում, իմաստ չունի: «Հարցը համապետական լուծում է պահանջում»,- եզրափակեց «Ժառանգության» փոխնախագահը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |