ԱՄՆ գեներալ. Իրանը բանակցություններում խաբելու մեծ պատմություն ու փորձ ունի

ԱՄՆ գեներալ. Իրանը բանակցություններում խաբելու մեծ պատմություն ու փորձ ունի

PanARMENIAN.Net - ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի գեներալ Ջեյմս Մեթիսը մարտի 5-ին հայտարարել է, որ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները չեն գործում, դիվանագիտական ջանքերն անհեռանկար են:

Ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի զինված ուժերի գծով կոմիտեի առջև՝ Մեթիսն ասել է, որ Իրանը բանակցություններում խաբելու մեծ պատմություն ու փորձ ունի: «Մինչ բանակցություններ են ընթանում, Իրանը շարունակում է ուրանի հարստացումը և գնում է դեպի ատոմային զենքի ստեղծում»,-ասե է գեներալը:

«ԱՄՆ կարող է ստիպել Իրանին ենթարկվել առանց անմիջական առճակատման»,-գտնում է Ջեյմս Մեթիսը, հայտնում է Ynet-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---