Երևանի քաղաքային իշխանության համար ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» հնարավոր է` միասին պայքարեն![]() 6 մարտի 2013 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրություններին չի բացառվում, որ Հայ հեղափոխական դաշնակցություն և «Ժառանգություն» կուսակցությունները գնան միասնական ցուցակով: Պայքարը նաև այդ դաշտում տանելու և միասնաբար հաջողության հասնելու մասին արդեն մի քանի անգամ հայտարարել են ՀՅԴ ներկայացուցիչները: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը թեման ևս մեկ անգամ հնչեցրեց երեկ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ` հայտարարելով, որ Երևանի քաղաքային իշխանությունը ձեռք բերելը շարժման համար կունենա վճռական նշանակություն: Մայիսի 5-ին տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրություններին Դաշնակցության հետ միասնական ցուցակով մասնակցելու մասին քննարկումներ արդեն կան: «Ներքին քննարկումներ են սկսվել, այս պահին որևէ կոնկրետ բան ասել չեմ կարող»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովսեփ Խուրշուրդյանը և ավելացրեց, որ դեռ քննարկելու ժամանակ ունեն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |