Մարտի 12-ին կկայանա Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը![]() 6 մարտի 2013 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայում մարտի 12-ին կկայանա Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: ՀՀ նախագահի 2013թ. ընտրություններից հետո nախագահ Սերժ Սարգսյանի արտերկրյա առաջին այս այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների լայն օրակարգ, այդ թվում՝ քաղաքական, առևտրա-տնտեսական, հումանիտար ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Երկկողմ հարաբերությունների օրակարգից բացի, ՀՀ և ՌԴ նախագահները կանդրադառնան ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հարցերին, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |