Երեւան կժամանի Մոսկվայի կառավարության պատվիրակությունը 5 հոկտեմբերի 2005 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի Կենտրոնական վարչական շրջանի պրեֆեկտ Սերգեյ Բոյդակովը Մոսկվա քաղաքի կառավարության պատվիրակության կազմում կմասնակցի Մոսկվայի օրերին եւ Երեւանի օրերին նվիրված նվիրված միջոցառումներին, որոնք տեղի կունենան Հայաստանի մայրաքաղաքում 2005 թվականի հոկտեմբերի 7-ից 9-ը: Այցելության շրջանակներում ծրագրավորված է ծաղկեպսակներ դնել հայերի ցեղասպանության զոհերի Հուշահամալիրին, մասնակցել Երեւանում Մոսկվայի Տան հիմքում կապսուլայի հիմնադրման արարողությանը, հանդիպում Երեւանի քաղաքապետի հետ եւ այլն: Մոսկովյան պատվիրակությունը կայցելի Մոսկվայի Ծառուղին` հայկական մայրաքաղաքի ինքնատիպ Արբատը, որը բացվել է 2004թ. ԿՎՇ պրեֆեկտուրայի շինարարության եւ ԲԿՏ ոլորտի մասնագետների օգնությամբ եւ մասնակցությամբ: Սերգեյ Բոյդակովը կնվիրի Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռուսական լինգվիստիկայի ֆակուլտետին կազմտեխնիկա եւ ռուսերեն լեզվով պատմության, փիլիսոփայության եւ այլ 1200 գրքեր; 2004թ. դեկտեմբերին Մոսկվայի եւ Երեւանի գործադիր իշխանության մարմինների միջեւ ստորագրվել է 2005-2007թթ համագործակցության ծրագիր` նշում են շրջանի պրեֆեկտուրայում: Ծրագրով, մասնավորապես նախատեսված է ԿՎՇ եւ Երեւանի միջեւ լայն համագործակցություն առեւտրատնտեսական, ճարտարապետական, քաղաքաշինության, մշակույթային, կրթության եւ առողջապահության ոլորտներում` հայտնում է Regnum գործակալությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |