Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը հանդիպել է Արամ Աթեշյանի հետ

Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը հանդիպել է Արամ Աթեշյանի հետ

PanARMENIAN.Net - Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը հանդիպել է Կստանդնուպոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ: Մուամեր Գյուլերը գոհունակություն է հայտնել տարեց հայ կանանց դեմ հարձակումների գործով կասկածյալի ձերբակալության առնչությամբ: Նախարարն ընդգծել է, որ անվտանգության ուեժրը կատարում են իրենց պարտականությունները, անկախ ազգային և կրոնական պատկանելությունից:

Թուրքական լրատվական գործակալությունները տեղեկություններ են տարածել այն մասին, որ Ստամբուլի տարեց կանանց դեմ հարձակումների կասկածանքով ձերբակալվել է Ստամբուլի բնակիչ Մուրադ Ն., որն ազգությամբ հայ է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---