Շիրակի մարզպետարանում կադրային ջարդ չի լինի. խոստանում է նոր մարզպետը![]() 7 մարտի 2013 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Շիրակի մարզպետարանում կադրային ջարդ չի լինի, խոստանում է նոր մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Նա կծանոթանա աշխատակիցների հետ, իսկ նրանց աշխատանքի վերաբերյալ գնահատականները կլինեն ավելի ուշ: Այս մասին մարզպետն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում: Շիրակի նախկին մարզպետը ևս ուժային կառույցի ներկայացուցիչ էր, սակայն Ֆելիքս Ցոլակյանը դրանում արտառոց բան չի տեսնում, ըստ նրա, պարզապես համընկել է: Ֆելիքս Ցոլակյանը հայտնեց, որ նախկին աշխատավայրում կարգավորելու հարցեր ունի, ինչից հետո կգնա Շիրակի մարզ. «Ես աշխատելու առաքելությամբ եմ գնում Շիրակ»: Ֆելիքս Ցոլակյանը ԱԱԾ պետի տեղակալ էր նշանակվել 2009-ին, ունի գեներալ-լեյտենանտի կոչում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |