Հայաստան կժամանի ՄԹ Արտաքին գործերի փոխնախարարը![]() 7 մարտի 2013 - 18:10 AMT PanARMENIAN.Net - ՄԹ Արտաքին գործերի փոխնախարար Սայմոն Ֆրեյզերը մարտի 10-12 Հարավային կովկաս կատարելիք այցի շրջանակում կլինի Հայաստանում, հայտնում է Երևանում Բրիտանիայի դեսպանության մամլո ծառայությունը: Սայմոն Ֆրեյզերը ՄԹ Արտաքին գործերի նախարար Ուիլիամ Հեյգի արտաքին քաղաքականության գծով գլխավոր խորհրդականն է և պատասխանատու է Լոնդոնում Արտաքին գործերի նախարարության աշխատանքի և աշխարհի տարբեր երկրներում գործող բրիտանական կառավարության ներկայացուցչությունների համար: Երևանում, փոխնախարարը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Սայմոն Ֆրեյզերը մեծ սպասումներ ունի Երևան կատարելիք իր առաջին այցից, որի ընթացքում նա նախատեսում է քննարկել ԵՄ-Հայաստան հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության ապահովման և Հայաստանի ու ՄԹ-ի միջև մասնավորապես առևտրի և ներդրումների ոլորտում համագործակցության խորացմանն վերաբերյալ հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |