Սերժ Սարգսյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ

Սերժ Սարգսյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 7-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային:

Սարգսյանը ողջունել է նրան և ընդգծել, որ Հայաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, որին զգալիորեն նպաստում են տարբեր մակարդակի փոխայցելությունները:

Իրակլի Ալասանիան ՀՀ նախագահին տեղեկացրել է իր հայ գործընկերոջ հետ այսօր ունեցած հանդիպման արդյունքների մասին, որի ընթացքում քննարկվել են ռազմական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:

Վկայակոչելով Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կառավարության մոտեցումներն ու որդեգրած քաղաքականությունը՝ Իրակլի Ալասանիան շեշտել է, որ Վրաստանի առաջնահերթությունների մեջ է եղբայրական Հայաստանի հետ ռազմավարական բնույթի հարաբերություններ զարգացնելը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---