ՀՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Հնդկաստանի փոխնախագահի հետ 7 հոկտեմբերի 2005 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը նախօրեին հանդիպեց Հնդկաստանի փոխնախագահ Բհարիոն Սինգհ Շեխավատի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Վ.Օսկանյանը վստահություն հայտնեց, որ բարձր մակարդակի այս այցը կխթանի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը: Զրուցակիցները համաձայնեցին, որ Հայաստանի եւ Հնդկաստանի երկկողմ հարաբերությունների զարգացման ճանապարհին քաղաքական խոչընդոտների բացակայությունը թույլ է տալիս մեր երկրներին ակտիվ փոխգործակցություն ծավալել բոլոր ոլորտներում: Կողմերը նաեւ քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, միջազգային ատյաններում համագործակցության եւ աջակցության հնարավորությունները:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |