2013թ. հունվարին Հայաստան են փոխանցվել 83 մլն դոլարի դրամական միջոցներ

2013թ. հունվարին Հայաստան են փոխանցվել 83 մլն դոլարի դրամական միջոցներ

PanARMENIAN.Net - 2013-ի հունվարին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ոչ կոմերցիոն նպատակներով փոխանցվել են 83 մլն դոլարի դրամական միջոցներ: Ինչպես հաղորդվում է Հայաստանի Կենտրոնական բանկի ամենամյա տեղեկատուում, այդ ցուցանիշը 2012-ի նույն շրջանի համեմատ ավելացել է 10,9 տոկոսով:

Հաշվետու շրջանում Հայաստանից արտասահման փոխանցումների ծավալը կազմել է 20 մլն դոլար, իսկ 2013թ. հունվարին զուտ մուտքերի գումարը կազմել է 62 մլն դոլար:

Մաքուր փոխանցումների ամենամեծ ծավալն իրականացվել է Ռուսաստանից` 54,9 մլն դոլար, հետո ԱՄՆ-ից` 2 մլն դոլար, Ղազախստանից` 1,3 մլն դոլար, Ֆրանսիայից` 674 հազար դոլար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---