Աքսա ապահովագրական ընկերությունը 17 մլն դոլար կվճարի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայերի ժառանգները համաձայնվել են հրաժարվել ֆրանսիական Աքսա ապահովագրական ընկերության դեմ հարուցած կոլեկտիվ դատական հայցից: Ընկերությունը համաձայնվել է 17 մլն դոլար վճարել հայկական բարեգործական կազմակերպություններին: Գործը լսվում էր Կալիֆորնիայի դատարանում: Հայցվորները մեղադրում էին Աքսային եղեռնի ժամանակ զոհված իրենց հարազատների մահվան համար ապահովագրական գումարները վճարելուց հրաժարվելու մեջ: Հայ համայնքի փաստաբաններից մեկը հայտարարել է, որ իրենց վերջնական նպատակն է համոզել Թուրքիային եւ ԱՄՆ-ին պաշտոնապես ճանաչել ցեղասպանության փաստը, որի ժամանակ սպանվել է շուրջ մեկ եւ կես միլիոն հայ, հաղորդում է BBC:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---