ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ ՀԱՆԵԼ Է ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆ Ի ՕԳՈՒՏ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ

PanARMENIAN.Net - Հայաստանի Կոմունիստական կուսակցության կողմից նախագահի թեկնածու, ՀԿԿ ղեկավար Վլադիմիր Դարբինյանը հանել է իր թեկնածությունը ի օգուտ «Ազգային միավորում» կուսակցության թեկնածու Արտաշես Գեղամյանի: Միեւնույն ժամանակ, նա կոչ է արել իրենց թեկնածություններն առաջադրած ձախ ուժերը ներկայացնող կուսակցությունների առաջնորդներին համախմբվել Ա. Գեղամյանի շուրջը: Վ. Դարբինյանի դիմումի մեջ, մասնավորապես, ասվում է. «Արտաշես Գեղամյանը վայելում է ժողովրդի հարգանքն ու վստահությունը, եւ ի վիճակի է երկիրը հանել այս խղճալի վիճակից: Ընտրելով նրան որպես Հայաստանի նախագահ հնարավորություն կընձեռնվի վերադարձնել ժողովրդին իր սոցիալիստական ձեռքբերումները»: Այսպիսով, Հայաստանի նախագահի ընտրություններից 12 օր առաջ երկրի ամենաբարձր պաշտոնին հավակնում են 10 թեկնածու:
 Ուշագրավ
---