Նախարար. Սփյուռքի խնդիրները հետազոտվում են գիտական մակարդակով

Նախարար. Սփյուռքի խնդիրները հետազոտվում են գիտական մակարդակով

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայտոսթյանին, նույն համալսարանի սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դաքեսյանին, լեզվաբան Անդրանիկ Եղիայանին, Ամերիկայի Միացյալ Նաhանգներում գործող «Diaspora» ամսագրի խմբագիր Խաչիկ Թեոլեոլյանին:

Նրանք Հայաստան էին եկել՝ մասնակցելու ՀՀ սփյուռքի նախարարության, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի և Բեյրութի Հայկազյան համալսարանի սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Հայկական ինքնության խնդիրները 21-րդ դարում» խորագրով գիտաժողովին:

Հ. Հակոբյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերը: Նախարարի խոսքով՝ գիտական ուսումնասիրությունների մակարդակով են հետազոտվում Սփյուռքին վերաբերող խնդիրներն ու հարցադրումները: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայկական Սփյուռքի առջև ծառացած մարտահրավերները. հայապահպանության, լեզվի պահպանության հիմնախնդիրները: Այս համատեքստում նախարարության իրականացրած հայրենաճանաչության, կրթական և մշակութային ծրագրերի ազդեցությունը միանշանակ նկատելի է աշխարհասփյուռ հայության՝ ազգային գաղափարախոսության շուրջ համախմբվելու հարցում:

Հյուրերը նախարարի հետ կիսել են Հայկական Սփյուռքում առկա հիմնախնդիրների վերաբերյալ իրենց մտահոգությունները: Անդրադարձել են նաև հայրենադարձված սփյուռքահայերին Հայաստանում ապրելու և հաստատվելու իրական հնարավորություններին:Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ակտիվորեն գործակցել նախարարության ծրագրերի շրջանակներում, հատկապես՝ համահայկական նշանակության գաղափարների շուրջ համախմբվելու գործում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---