Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը

PanARMENIAN.Net - Ստամուլում տեղի է ունեցել Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Աբդուլահ Գյուլի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպման ընթացքում, հիմնականում քննարկումը ընթացել է Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունների շուրջ: Աբդուլահ Գյուլն Է.Մամեդյարովին տեղեկացրել է Թուրքիա-ԵՄ բանակցությունների ընթացքի, իսկ Մամեդյարովը, իր հերթին, խոսել է խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման մասին: Այնուհետեւ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որոշ հարցեր: Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են նաեւ տնտեսական հարցեր, այդ թվում` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարության երկրորդ փուլի հետ ընկնելը գրաֆիկից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---