Ա.Մարգարյանը հուսով է, որ սահմանադրական հանրաքվեն դրական արդյունք կունենա18 հոկտեմբերի 2005 - 20:51 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ոչ միայն իշխանական կոալիցիայի կուսակցությունների ձեռքբերումն է, այլ նաեւ Հայաստանի ժողովրդի, հայտարարել է այսօր Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Վարչապետը հույս է հայտնել, որ նոյեմբերի 27-ին կայանալիք Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն դրական արդյունք կունենա: Ըստ Ա.Մարգարյանի, հիմնական աշխատանքը պետք է տարվի երկրի Հիմնական օրենքի ուղղումների նախագծի բոլոր դրական եւ բացասական կողմերը բնակչությանը բացատրելու ուղղությամբ: Անդրադառնալով ընդդիմության ներկայացուցիչների արտահայտություններին այն մասին, որ «ոչ» ասելով հանրաքվեի ժամանակ, ժողովուրդը «ոչ» կասի իշխանություններին եւ այդ գործընթացը կվերածվի իշխանափոխության, Հայաստանի վարչապետը հայտարարել է. «Չեմ պատկերացնում, ինչպես կարող է ժողովուրդը իշխանափոխության գնալ այն դատարկ կարգախոսների ազդեցությամբ, թե հանրաքվեի արդյունքները կկեղծվեն եւ անհրաժեշտ է օգտագործել քվեարկությունը իշխանափոխության համար: Ես դա չեմ պատկերացնում»: «Ովքեր այսօր «ոչ» են ասում, «ոչ» են ասում ոչ թե հանրաքվեին, այլ քաղաքական համակարգին, այսինքն հետապնդում են որոշակի քաղաքական նպատակներ, որոնք նրանք ժամանակին չկարողացան իրագործել: Չարժե դրանից ողբերգություն սարքել»,-հայտարարել է Ա.Մարգարյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |