Է.Նալբանդյանը` դեսպա՞ն, Վ.Սարգսյանը` ԱԳ նախարա՞ր. ՀՀԿ-ն կառավարության հարցը չի քննարկել![]() ![]() PanARMENIAN.Net - Իշխող քաղաքական ուժը իր Գործադիր մարմնի նիստում նոր կառավարության հարցը չի քննարկել: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ ԳՄ նիստի օրակարգում ապագա կառավարության կազմի հարցը չի եղել: «Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով` Մոսկվայից և Բրյուսելից վերադարձած Սերժ Սարգսյանն արդեն ձեռնամուխ է եղել նոր կառավարության ձևավորման աշխատանքներին: Ըստ թերթի` ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չեն միացվելու: Հետաքրքիր փոփոխություն է սպասվում արտաքին գործերի նախարարությունում: Էդվարդ Նալբանդյանը հնարավոր է կրկին վերադառնա Փարիզ, որպես դեսպան: Ինչ վերաբերում է ապագահ ԱԳ նախարարին, ապա, ըստ թերթի, այդ պաշտոնում նշանակվելու է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում նշեց, որ նախարար նշանակելը հանրապետության նախագահի սահմանադրական մենաշնորհն է, և ՀՀԿ-ում նման հարցեր չեն քննարկվում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |