ՄԱԿ. Հայաստանը 87-րդն է մարդկային ներուժի զարգացման մակարդակով 187 երկրների թվում

ՄԱԿ. Հայաստանը 87-րդն է մարդկային ներուժի զարգացման մակարդակով 187 երկրների թվում

PanARMENIAN.Net - Ըստ ՄԱԿ-ի Մարդկային ներուժի զարգացման 2012թ. ինդեքսի Հայաստանը 87-րդն է մարդկային ներուժի զարգացման մակարդակով 187 երկրների թվում: Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը համալիր համեմատական ցուցանիշ է, որի հիման վրա երկիրը դասում են «զարգացածների» կամ «զարգացողների» շարքին: Հաշվի են առնվում գրագիտության, կրթվածության, կյանքի տևողության և կյանքի մակարդակի ցուցանիշները:

ԽՍՀՄ նախկին երկրների մեծ մասը «մարդկային զարգացման բարձր մակարդակով» պետությունների շարքում են ընդգրկվել: Էստոնիան 33-րդն է, Լիտվան՝ 41-ը, Լատվիան՝ 44-ը, Բելառուսը՝ 50-ը, ՌԴ-ն՝ 55-ը, Ղազախստանը՝ 69-րդը, Վրաստանը՝ 72-րդը, Ուկրաինան՝78-րդը, Ադրբեջանը՝ 82-րդը և Հայաստանը՝ 87-րդը: Ըստ ՄԱԿ-ի, «միջին մակարդակ» է արձանագրվել Թուրքմենստանում՝ 102, Մոլդովայում՝ 113, Ուզբեկստանում՝ 114, Ղրղզստանում և Տաջիկստանում, որոնք կիսում են 125-րդ հորիզոնականը:

Վարկանիշի առաջին երեք տեղերում են Նորվեգիան, Ավստրալիան ու ԱՄՆ-ն: Ցուցակը եզրափակում են Չադը, Մոզամբիկն ու Նիգերը: Հետաքրքիր է, որ 110-րդ հորիզոնականը զբաղեցնում է «Պաղեստինի պետությունը», գրում է IzRus-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---