Մարտական դիրքում զինծառայող է վիրավորվել

Մարտական դիրքում զինծառայող է վիրավորվել

PanARMENIAN.Net - Մարտական դիրքում, նախնական տվյալներով զենքի հետ անզգույշ վարման հետևանքով (լիցքավորում-լիցքաթափում), գլխի շրջանում վիրավորում է ստացել Ագարակ քաղաքում տեղակայված զորամասի զինծառայողը, ում տեղափոխել են Ագարակի հիվանդանոց: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Զինծառայողը 1985թ-ի ծնված Սարգիս Արմենի Կարապետյանն է, ով դասակի հրամանատարի տեղակալ է, կոչումով՝ սերժանտ:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ զինծառայողի վիճակը բժիշկները կայուն ծանր են գնահատում։ Ըստ նրա, ավելի մանրամասն տեղեկություն ՊՆ-ն կհայտնի ավելի ուշ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---