Ադրբեջանցուն հաղթելուց հետո, Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ ԵԱ եզրափակիչ

Ադրբեջանցուն հաղթելուց հետո, Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ ԵԱ եզրափակիչ

PanARMENIAN.Net - Թբիլիսիում շարունակվում են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրվա մենամարտերը: Իր վստահ ելույթներով հայ երկրպագուներին շարունակում է ուրախացնել Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Կիսաեզրափակիչ գոտեմարտում Ալեքսանյանի մրցակիցը Ադրբեջանը ներկայացնող Շալվա Գադաբաձեն էր: Առաջին մրցափուլում Ալեքսանյանը հաղթեց 1:0 հաշվով, իսկ երկրորդում` 3:0:

Այս ըմբիշները միմյանց հետ վերջին անգամ հանդիպել էին անցած տարվա վարկանշային մրցաշարի ժամանակ, որը տեղի է ունեցել Սոֆիայում: Այն ժամանակ կիսաեզրափակչում հայ մարզիկը կրկին ուժեղ էր գտնվել` հաղթելով 3:0 հաշվով: Ալեքսանյանը դուրս եկավ ԵԱ եզրափակիչ, որտեղ կմրցի բուլղարացի Վլադիսլավ Մետոդիևի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---