Քաղաքագետ. ՀՀ-ում Ռուսաստանի նոր դեսպանը մեծ ուշադրություն է դարձնելու ԼՂ հարցի քաղաքական լուծմանը![]() 25 մարտի 2013 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի նոր դեսպան Իվան Վոլինկինը կշարունակի Վյաչեսլավ Կովալենկոյի դիվանագիտական ուղենիշը և կօգտագործի դիվանագիտական իր մեծ փորձառությունը՝ հայ-ռուսական հարաբերություններն ավելի ամրապնդելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նա նկատեց, որ Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն ամենափորձառու դիվանագետն էր և պատահական չէ, որ նա եղել է Ռուսաստանի դեսպանը Վրաստանում ամենալարված շրջանում: «Նախկին դեսպանը մեծ աշխատանք է տարել նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև 2010 թ.-ի երկկողմ մեծ պայմանագրի կնքման հարցում, բացի այդ, Կովալենկոն բավականին խորը տեղեկություններ ուներ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ»,- ասաց Սերգեյ Մինասյանը: Քաղաքագետը նաև նշեց, որ Հայաստանում Ռուսաստանի նոր դեսպանը նույնպես լավ տեղեկացված է Հարավային Կովկասի տարածաշրջանի վերաբերյալ և նաև Ռուսաստանի արտգործնախարարությունում աշխատաքային մեծ փորձառություն ունի: Սերգեյ Մինասյանը կարծում է, որ նոր դեսպանը շեշտը դնելու է հայ-ռուսական ռազմա-քաղաքական, առևտրա-տնտեսական հարաբերությունների խորացման վրա, ինչպես նաև` մեծ ուշադրություն է դարձվելու ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծմանը: Ավելացնենք, որ մարտի 22-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Իվան Վոլինկինը նշանակվել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան: Այս պաշտոնում Իվան Վոլինկինը փոխարինում է Վյաչեսլավ Կովալենկոյին, ով 2009 թվականից գլխավորում էր ռուսաստանյան դիվանագիտական ներկայացուցչությունը Երևանում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |