Րաֆֆի Հովհաննիսյանի վրա հարձակված քաղաքացին բերման է ենթարկվել

Րաֆֆի Հովհաննիսյանի վրա հարձակված քաղաքացին բերման է ենթարկվել

PanARMENIAN.Net - Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդՐաֆֆի Հովհաննիսյանի շտաբը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով բացահայտել շաբաթ օրը Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի վրա հարձակված անձի ինքնությունը:

Ոստիկանությունից հայտնում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանի վրա հարձակված մարդուն նույն օրը ժամը 18.30-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Ազատության հրապարակից ոստիկանության Կենտրոնականի բաժին են ներկայացրել: Նա 1961 թ. ծնված Ղազար Ղ.-ն է, ով Ազատության հրապարակում բարձրաձայն հայհոյանքներ է տվել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին` հավաքված քաղաքացիներին հրելով վազել է նրա ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են:

 Ուշագրավ
---