Վարդան Սեդրակյանը կբողոքարկի Վերաքննիչ դատարանի որոշումը

Վարդան Սեդրակյանը կբողոքարկի Վերաքննիչ դատարանի որոշումը

PanARMENIAN.Net - «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը պատվիրելու մեջ մեղադրվող նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը և նրա փաստաբանն արդեն ստացել են Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը: Այս մասին նրա փաստաբանի՝ Ալեքսանդր Սիրունյանի իրավաբանական գրասենյակի ֆեյսբուքյան էջից ենք տեղեկանում: «Այսօր վերջապես ստացանք Վարդան Սեդրակյանի կալանավորման վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության քրեական վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 18-ի որոշումը: Վարդան Սեդրակյանի հետ ճշտումներ անելուց հետո կներկայացնենք վճռաբեկ բողոք»,- գրված է գրասենյակի ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 5-ին որոշեց երկու ամսով կալանավորել Վարդան Սեդրակյանին: Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված իրականացված մահափորձը պատվիրելու մեջ: Վարդան Սեդրակյանի կալանավորման հարցով վերաքննիչ բողոքը մերժվել էր:

 Ուշագրավ
---