Սևակ Շահին Բալքըչըին սպանողը ազատազրկվեց ընդամենը 3 տարով

Սևակ Շահին Բալքըչըին սպանողը ազատազրկվեց ընդամենը 3 տարով

PanARMENIAN.Net - Դիարբեքիրի օդուժերի 2-րդ զինվորական դատարանը 2011 թվականի ապրիլի 24-ին ծառայակցի կողմից սպանված Սևակ Շահին Բալքըչըի գործով դատավճիռ է կայացրել:

Ինչպես տեղեկացնում է «Ակոս»-ը, Սևակ Շահին Բալըքչըի սպանության գործով դատարանը 4,5 տարվա ազատազրկման է դատապարտել Սևակի զինծառայակից Քվանչ Աղաօղլուին` անփութության հետևանքով մարդ սպանելու համար: Դատարանը, հաշվի առնելով, որ Քվանչ Աղաօղլուն որոշ ժամանակ կալանքի տակ է եղել, որոշում է կայացրել, որ նա 3 տարի է գտնվելու ազատազրկման մեջ:

Նշենք, որ որ Սևակը սպանվել է 2011-ի ապրիլի 24-ին: Սպանության հետ կապված ժանդարմերիան հայտարարել է, որ այն տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից։ Սևակի ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են ազգայնականության հողի վրա՝ հայ լինելու համար։

Դատարանը հենց առաջին դատական նիստին ազատ էր արձակել Քվանչ Աղաօղլուին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---