ԿԸՀ-ն «Առաքելություն» կուսակցությանը փաստաթղթերը լրացնելու համար 48 ժամ տվեց![]() 27 մարտի 2013 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, քննարկելով 2013թ. մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններում ընտրական ցուցակը գրանցելու համար «Առաքելություն» կուսակցության կողմից ներակայացված փաստաթղթերը, կայացրել է որոշում` 48 ժամ ժամանակ տալ կուսակցությանը` ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար: Նշված ժամկետը լրանում է 2013թ. մարտի 29-ին` ժամը 14:00-ին: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանն ասաց, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Առաքելություն» կուսակցության ներկայացրած փաստաթղթերը թերի են. դրանցում բացակայում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի 3.000-ապատիկի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը: Արտահերթ նիստում կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրել է Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերի 2013 թ. մայիսի 5-ի և մայիսի 26-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելու համար օգտագործվելիք դրոշմակնիքի ձևը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |