Իլհամ Ալիևը չի ընդունել ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչին

Իլհամ Ալիևը չի ընդունել ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչին

PanARMENIAN.Net - Բաքվում քննարկումներ են տեղի ունեցել Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև: Պատվիրակությունները գլխավորում էին Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը և ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Իգոր Բրատկովիչը ԱՊՀ սահմանակից երկրների հետ սահմանազատման հարցերով: Բանակցությունների մանրամասների մասին ոչինչ չի ասվում, գրում է Mediaforum-ը:

Հատկանշական է, որ Իլհամ Ալիևը չի ընդունել ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչին, չնայած նրան, որ նա առաջին բարձրաստիճան ռուս դիվանագետն է, որ այցելել էր Ադրբեջան երկու երկրների միջև փոխայցելությունների տևական դադարից հետո: Դա տեղի է ունենում Բաքվի ու Վաշինգտոնի միջև լարվածության ֆոնի վրա, Ադրբեջանը նման իրավիճակում ռուսական աջակցության կարիք ունի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---