Cisco ընկերությունը 500 աշխատատեղ կկրճատի![]() 30 մարտի 2013 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Cisco ընկերությունը 500 աշխատատեղ կկրճատի: «Մենք մշտապես վերանայում ենք մեր ռազմավարությունը որոշելու համար ներդրումների համար առավել հեռանկարային ոլորտները ըստ բիզնեսի աճի»,-ասել է ընկերության մամլո քարտուղար Կարեն Թիլմանը, հայտնում է Associated Press գործակալությունը: «Այս վերակազմավորումը սահմանափակ է ու չի անդրադառնա աշխատակիցների մեծ մասի վրա»,-ասել է նա: Ընկերությունը սպառողական շուկայից անցնում է կորպորատիվ ծրագրային ապահովման ու տեխնոլոգիական սարքավորումների շուկա, հենց դրանով են փորձագետները բացատրում ազատումներն աշխատանքից, որոնք 2011թ. սկսած արդեն հասել են 8,3 հազարի, հայտնում է ՌԲԿ գործակալությունը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |