ԵԱՀԿ ՄԽ-ն կներկայացնի իր նոր առաջարկները ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24 եւ 25-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Սթիվեն Մանը (ԱՄՆ)քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշ առաջարկներ, որոնք կներկայացվեն Ադրբեջանի եւ Հայաստանի քննարկմանը: Այդ մասին հայտարարել է Յուրի Մերզլյակովը: Նա հաղորդել է, որ այդ առաջարկները համաձայնեցված են համանախագահների միջեւ: ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների ամենամյա նիստում, որը տեղի կունենա դեկտեմբերի 4-5 Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում, համանախագահները առանձին հանդիպումներ կունենան Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի հետ եւ կներկայացնեն նրանց այդ առաջարկները: «Տեղի կունենա արդյոք նախարարների հանդիպում Լյուբլյանայում դեռեւս հայտնի չէ: Դա կախված կլինի նրանց հետ առանձին անցկացված բանակցությունների արդյունքներից»,-ավելացրել է ռուս դիվանագետը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---