Նախագահի նախկին թեկնածու. Հայաստանի համար լեգիտիմ իշխանության հարցը կմնա բաց, չլուծված![]() 2 ապրիլի 2013 - 14:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Հայաստանում ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին:Արման Մելիքյանը նկատում է, որ Հայաստանում գործող իշխանության դեմ պայքարողների վարկանիշի գնահատման ընդունված չափորոշիչն այն է, թե պայքարի մեջ մտած առաջնորդը որքան մարդ կհավաքի Ազատության հրապարակում: Որքան շատ հավաքի, այնքան, ուրեմն, ավելի հզոր ու կարող է նա: «Այս սցենարն արդեն հինգերորդ անգամ է կրկնվում անկախ Հայաստանի պատմության մեջ` մարդիկ նախ մասնակցում են կեղծված ընտրությունների, ապա սկսում են բողոքել ընտրությունների կեղծման դեմ: Առաջնորդներն էլ նախ խոստանում են, որ այս անգամ հաստատ ժողովուրդը կհասնի բաղձալի նպատակին` կտապալի ատելի ու անօրեն կառավարիչներին, իսկ հետո սկսում են նույն այդ ժողովրդին բացատրել, թե որոնք էին իրենց անհաջողության օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները»,- գրել է նա: Նախկին թեկնածուի բնորոշմամբ` Հայաստանում լեգիտիմ իշխանության կորուստը հանգեցրել է մեր պետական ինքնիշխանության սահմանափակման, դրա տիրույթի էական կրճատման: Այսօրվա գործընթացները լեգիտիմ իշխանություն ունենալու անհրաժեշտությունը մոռացության մատնելով` հանրությանը կրկին տանում են անպտուղ ինքնահռչակումների ճանապարհով: «Վստահ եմ, որ պարոն Սերժ Սարգսյանն ապրիլի իննին նախատեսված երդմնակալության արարողության ժամանակ կարժանանա Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ-ի օրհնությանը և միանգամայն հնարավոր եմ համարում, որ Կաթողիկոս Արամ Ա-ն էլ իր ներկայությամբ պատվի պարոն Րաֆֆի Հովհաննիսյանի զուգահեռաբար կազմակերպվելիք երդմնակալության արարողությունն ու իր օրհնությունը հայտնի վերջինիս, բայց դրանից իրողությունը չի փոխվի` Հայաստանի համար լեգիտիմ իշխանության հարցը կմնա բաց, չլուծված»,- գրել է Արման Մելիքյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |