Սահմանադրության հանրաքվեն Հայաստանի համար կարեւորագույն նշանակություն ունեցող իրադարձություն է 1 նոյեմբերի 2005 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ՌԴ Պետական Դումայի փոխնախագահ Նիկոլայ Կուպցովի եւ Դաշնության խորհրդի փոխնախագահ Ալեքսանդր Տորշինի հետ: Նրանք Երեւանում են գտնվում մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 15-ամյակին նվիրված միջոցառումներին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի զարգացման խնդիրները: Հյուրերը Աժ նախագահին փոխանցեցին ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի եւ ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի շնորհավորանքները: Հայաստանի խորհրդարանի 15-ամյակը կարեւորվեց իբրեւ հետխորհրդային տարածքի երկրներում կարեւոր հասարակական-քաղաքական իրադարձություն, որ ամփոփում է մինչեւ այժմ անցած ճանապարհը: Անդրադառնալով սահմանադրության հանրաքվեին` կողմերն այն գնահատեցին իբրեւ Հայաստանի համար կարեւորագույն քաղաքական նշանակություն ունեցող իրադարձություն: Նշվեց, որ առաջիկայում տեղի կունենա միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հետաձգված նիստը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջմարզային համագործակցության ընդլայնման խնդիրները, 2006-ին համատեղ կոնֆերանսի անցկացման հնարավորությունները:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |