Հայաստանն ու Քուվեյթը 2014-ին կնշեն դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը

Հայաստանն ու Քուվեյթը 2014-ին կնշեն դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Քուվեյթի ազգային լրատվական գործակալության նախագահ, գլխավոր կառավարիչ Շեյխ Մուհամմադ Դուայիջ Ալ Իբրահիմ ալ Սաբահին, ով Հայաստան է ժամանել «Արմենպրես» լրատվական գործակալության հրավերով: Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը կարևորել է Հայաստանի և Քուվեյթի միջև հարաբերությունների հետագա խորացումն ու ընդլայնումը: Հիշեցնելով, որ գալիք տարի երկու երկրները նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հայ-քուվեյթյան հարաբերություններին նոր թափ է հաղորդել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին այցը Քուվեյթ, ինչպես նաև նախորդ տարի կայացած երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստերը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

«Ուրախ ենք, որ մեր երկու երկրների ազգային գործակալությունների միջև ևս ամրապնդվում և խորացվում են կապերը: Մենք դրանում խիստ շահագրգռված ենք, մանավանդ, որ 95 տարվա պատմություն ունեցող «Արմենպրես»-ը մշտապես ստանում է պետության աջակցությունը: Մենք ողջունում ենք երկու գործակալությունների միջև ստորագրվելիք համագործակցության հուշագիրը և հայտնում մեր աջակցությունը»,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ լրատվական գործակալությունները կարող են էապես օգնել երկկողմ հարաբերությունների ընդլայնման գործում, քանի որ լրատվական հոսքերի շնորհիվ հնարավոր կլինի ավելի լավ պատկերացում կազմել տեղի ունեցող գործընթացների մասին, ինչպես նաև բացահայտել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նախագծերն ու ծրագրերը:

Շեյխ Մուհամմադ Դուայիջ Ալ Իբրահիմ Ալ Սաբահին վստահություն է հայտնել, որ հայ-քուվեյթյան հարաբերություններն առաջիկայում ևս առաջ կշարժվեն՝ նաև լրատվական ասպարեզում կապերի զարգացմամբ:

Քուվեյթի ազգային լրատվական գործակալության նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար, և Տիգրան Սարգսյանին է փոխանցել Քուվեյթի վարչապետի ջերմ ողջույնները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---