Է.Մամեդյարով. Պրահայի գործընթացը մարմնավորում է հակամարտության կարգավորման ուղիները

PanARMENIAN.Net - «Պրահայի բանակցային գործընթացը մարմնավորում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ԵԽԽՎ-ի իրավական եւ մարդու իրավունքների հարցերով կոմիտեի փոխնախագահ Էդուարդ Լինտների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, «սկզբում պետք է ազատվեն Լեռնային Ղարաբաղին հարակից գրավյալ տարածքները, այնուհետեւ քննարկվեն մի շարք տարրեր, ներառյալ փախստականների եւ վերաբնակեցված անձանց վերադարձը, տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնումը»: Վերը նշված բոլոր հարցերը, Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքերով, «բարենպաստ հող կնախապատրաստեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն օրինական ճանապարհով որոշելու համար»: «Այսօրվա դրությամբ կայունությունը եւ խաղաղությունը ոչ միայն Հյուսիսային Կովկասում, այլ նաեւ ողջ Կովկասի տարածաշրջանում առաջին հերթին բխում է Ռուսաստանի պետական շահերից»,-գտնում է Է.Մամեդյարովը, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---