Մինսկում կազմակերպվել է Հայոց գրերի ստեղծման 1600-ամյակին նվիրված երեկո

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին Մինսկի Յանկա Կուպալայի անվան քաղաքային գրադարանում տեղի ունեցավ Հայոց գրերի ստեղծման 1600-ամյակին նվիրված երեկո: Միջոցառումը կազմակերպվել էր Մինսկում հայ համայնքի եւ Բելառուսի կառավարությանը կից Ազգությունների ու կրոնների կոմիտեի կողմից` Բելառուսում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Բելառուսում հայ համայնքի ղեկավար Գ. Եղիազարյանը, ելույթ ունեցան Բելառուսի կառավարությանը կից Ազգությունների ու կրոնների կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Լոմեկոն, պատմական գիտությունների դոկտոր Մ. Տեր-Աբրահամյանը եւ Բելառուսում այլ ազգային համայնքների ներկայացուցիչներ: Երեկոն ուղեկցվեց գրական-երաժշտական ծրագրով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---