Րաֆֆի Հովհաննիսյան. Ժողովուրդը հաղթել է, հանուն Հայաստանի թարգենք այս աթոռակռիվը

Րաֆֆի Հովհաննիսյան. Ժողովուրդը հաղթել է, հանուն Հայաստանի թարգենք այս աթոռակռիվը

PanARMENIAN.Net - Նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերյանի բնակիչների հետ հանդիպմանը կոչ է արել համախմբվել և ճակատարգրական պահին` ապրիլի 9-ին, լինել Ազատության հրապարակում:

«Այդ օրը Սփյուռքը, Արցախը և Հայաստանը ի մի են գալու Ազատության հրապարակում: Ապրիլը, որ եղել է մեզ համար Եղեռն, հայրենիքի կորուստ, դառնալու է հարություն: Սարգսյան, Վեհափառ, Հովհաննիսյան… Ժողովուրդը հաղթել է, հանուն Հայաստանի, թարգենք այս աթոռակռիվը: Եթե դուք պատրաստ եք, ձեզ հետ միասին դուրս գանք այս նախագահական պայքարից»,- հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա ևս մեկ անգամ Ազատության հրապարակ է հրավիրել Սերժ Սարգսյանին: «Շատ եմ ուզում, որ մենք միասին, ազգովի լինենք հրապարակում: Հույս ունեմ, որ մեր հալալ, զուլալ տղաներին չեն բերի ու կանգնացնեն մեր դեմ, և ես շատ եմ ուզում, որ Սարգսյանը մեր կողքին կանգնի այդ օրը»,- ասել է նա:

 Ուշագրավ
---