ՀՀԿ պատգամավոր. Որոշ մարդկանց համար ավագանու ընտրությունները ինքնահաստատման տեղ են![]() 4 ապրիլի 2013 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Որոշ մարդկանց համար Երևանի ավագանու ընտրությունները ինքնահաստատման, իսկ ՀՀԿ-ի համար աշխատանք կատարելու տեղ են, ասում է ԱԺ «Հանրապետական» խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: «Մենք մեր ժողովրդի հետ միշտ ազնիվ ենք եղել: Հիմա էլ, օրինակ, չենք թաքցնում, թե ով է մեր քաղաքապետի թեկնածուն: Միանգամից ասում ենք` Տարոն Մարգարյանն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ պատգամավորը: Նա նկատեց, որ իրենք չենք ցանկանում աշխատել մյուս ուժերի նման, որոնք մինչ այսօր էլ չեն բացահայտում իրենց ցուցակի մանրամասները, մասնավորապես, քաղաքապետի անունը: Ավելացնենք, որ ՀՀԿ-ն ավագանու ընտրություններին գնում է «Ավելի լավ Երևան» կարգախոսով: Ընտրությունները նշանակված են մայիսի 5-ին, քարոզարշավը մեկնարկում է ապրիլի 7-ից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |