Մեհմանփարաստն` Ադրբեջանի մասին. Պատմությունը լավ ուսումնասիրած լինեին, կիմանային որ տարածքն ում է պատկանել![]() 4 ապրիլի 2013 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Իրանը ցանկանում է բոլոր հարևանների հետ ունենալ լավագույն հարաբերությունները` լինի Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, թե Իրաքը: Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց Իրանի արտգործնախարարության խոսնակ Ռամին Մեհմանփարաստը և շեշտեց, որ դա է Իրանի արտաքին քաղաքականության գերակայությունը: Մեկնաբանելով Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորի հայտարարությունը, թե Ատրպատականը ադրբեջանական տարածք է և իրենք պետք է կցեն այդ տարածքը Ադրբեջանին, Ռամին Մեհմանփարաստն ասաց. «Այն երկրները, որ նման պահանջներ են ներկայացնում, ցույց են տալիս, որ պատմությունը լավ չեն ուսումնասիրել: Եթե պատմությունը լավ ուսումնասիրած լինեին կիմանային, թե որ տարածքներն ում են պատկանել: Բոլորս պետք է ուշադիր լինենք, որպեսզի նմանատիպ հրահրվող գործողությունները կանխվեն»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |