Երևանում տեղի կունենա Հարավային Կովկասում ԵՄ քաղաքականությանը նվիրված խորհրդաժողով

Երևանում տեղի կունենա Հարավային Կովկասում ԵՄ քաղաքականությանը նվիրված խորհրդաժողով

PanARMENIAN.Net - 2013թ. ապրիլի 9-ին Երևանում տեղի կունենա միջազգային խորհրդաժողով, որին ելույթ կունենա Սլովակիայի փոխվարչապետ ու արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը, որը Հայաստանում կգտնվի տարածաշրջանային պաշտոնական այցի շրջանակներում: Խորհրդաժողովը կազմակերպում է Երևանի Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը ՀՀ-ում Սլովակիայի դեսպանության (նստավայրը՝ Մոսկվա) հետ համատեղ: Լայչակը հանդես կգա ՈԿԿ առջև, այդ թվում ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական ֆորումի պլատֆորմի, վերլուծական կենտրոնների, երիտասարդական կազմակերպությունների, գիտնականների, լրագրողների, ինչպես նաև դիվանագետների ու Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների առջև: Իր խոսքում Լայչակը կանդրադառնա Հարավային Կովկասում ԵՄ քաղաքականությանն առնչվող հարցերին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---