Արտակ Զաքարյան. Մեկոտանի քաղաքական համակարգ ունենք, իսկ կաղացողն ընդդիմությունն է![]() 5 ապրիլի 2013 - 13:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի ընտրություններն ու դրանից հետո ստեղծված իրավիճակը չեն կարող բացասական ազդել արտաքին քաղաքական գործընթացների վրա, ասում է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պագտամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: ՀՀԿ պատգամավորն իր այս պնդումը հիմնավորում է նրանով, որ ընտրական գործընթացներն անցել են միջազգային հանրության ուշադրության ներքո և ավելացնում, որ երդմնակալության արարողությանը հրավիրյալների ցանկը ևս դա է վկայում: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Արտակ Զաքարյանն ասաց, որ հետընտրական զարգացումները պետք է դիտարկել որպես ներքաղաքական խնդիր: Պատգամավորը նկատեց, որ ընդդիմությունը չի կարողանում դասական պայքար իրականացնել, իսկ պայքար նշանակում է նաև պարտություն: «Մենք փորձեցինք լուրջ վերաբերվել Րաֆֆի Հովհաննիսյանի սկսած գործընթացին, բայց նա համապատասխան վերաբերմունք չցուցաբերեց: Ցավոք, ոչ առաջարկի, ոչ ողջամիտ մոտեցման ականատես չեղանք»,- ասաց նա: Ըստ Արտակ Զաքարյանի` այն ակնկալիքները, որ մեր քաղաքացիները կապում են ընդդիմության հետ, չեն իրականանում: ՀՀԿ պատգամավորը համոզված է, որ ամբողջ խնդիրը հենց պաշտոնակռվի մեջ է: «Ես զարմանում եմ, եթե քաղաքական ուժերը իրենց նույնիսկ չեն կարողանում դրևորել որպես նորմալ ընդդիմություն, ինչպե՞ս կարող են իշխանության ծանր պատասխանտվության տակ մտնել»,- հարցրեց նա: Պատգամավորը կարծում է, որ նման քաղաքական ուժերն ինչ արագությամբ, որ դիքը բարձրանում են, նույն արգությամբ էլ իջնում են: «Մինչև չլինի լուրջ ընդդիմադիր ուժ, մեր քաղաքական համակարգը լինելու է մեկոտանի: Չեմ ուզում ասել մեկոտանի, բայց կաղացող քաղաքական համակարգ ունենք: Իսկ կաղացողն ընդդիմությունն է: Թե չէ «իմ դիակի վրայով» ասելով քաղաքական համակարգը չի կարող զարգանալ»- պարզաբանեց Արտակ Զաքարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |