Գյուլը զգուշացրե՞լ է Լիտվային ու Լատվիայի, որ չճանաչեն Հայոց ցեղասպանությունը

Գյուլը զգուշացրե՞լ է Լիտվային ու Լատվիայի, որ չճանաչեն Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Լիտվա և Լատվիա կատարած այցերից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Գյուլը նշել է, որ ասել է երկու երկրների քաղաքական գործիչներին, որ անհնար է «որոշումներ կայացնել, կապված 1915թ. իրադարձությունների հետ»: «Երբեմն խորհրդարանները որոշումներ են կայացնում 1915թ. իրադարձությունների վերաբերյալ: Լիտվայի խորհրդարանում նման բան արվեց 2005թ., սակայն իշխանությունները դեմ եղան: Նրանք հայտարարեցին, որ մեծապես կարևորում են բարեկամական հարաբերությունները Թուրքիայի հետ բոլոր ոլորտներում»,-ասել է թուրքական Cihan գործակալությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---